00:00:00

Մինչև հուլիսի 4-ը բուժումն սկսած անձինք ճառագայթային բուժումն անվճար չեն ստանում․ ահազանգ

03:20, 19 հուլիս 2019 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թ․ հուլիսի 16-ին տեղեկացրել է, որ հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ  հիվանդների  համար հուլիսի 4-ից ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված են վճարում կատարել մի ծառայության համար, որը արդեն անվճար է։ Սույնով հրավիրում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը ստեղծված իրավիճակին։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր