00:00:00

Սպանությունների շարքի հետ կապված՝ Պուտինի օֆշորային կապիտալի նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել

22:00, 26 մարտ 2018 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավորների օֆշորային կապիտալի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հաղորդում է BuzzFeed-ը։ Կոմիտեն հետաքննությունը սկսել է սպանությունների շարքի հետ կապված, որոնցում կասկածում են Ռուսաստանին։ «Մեծ Բրիտանւայում և ամբողջ աշխարհում կասկածելի մահերի ակնհայտ օրինաչափություն է նկատվում։ Սկրիպալների վրա հարձակումը և Նիկոլայ Գլուշկովի սպանությունը դա միայն հաստատել են։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող աչք փակել դրանց վրա։ Ի պատասխան Միացյալ Թագավորությունն օրենք չի խախտի, բայց նաև չպետք է անտեսենք մեր ֆինանսական և իրավաբանական ծառայությունների օգտագործումը՝ ռուսական կապիտալները թաքցնելու համար»,-ասել է Թագենդհաթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր