Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Անդրադառնալով վիրավոր ոստիկաններին՝ նա ասաց, որ հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ նրանցից վեցը։
Հարցին՝ որքան ժամանակ են Իջեւանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան որ անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։