00:00:00

Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

22:29, 18 հուլիս 2019 Իրավական

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը: Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր