Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Այս մասին ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին։
Իմ հիմնական այցելության նպատակը դա է։ Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջևանցիները»,-ասաց Վանեցյանը: