00:00:00

Դիտարկում ենք Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունները․Ավինյան

00:44, 18 հուլիս 2019 Տնտեսություն

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ: Այս մասին  հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ РИА Новости-ն տված հարցազրույցում: Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով Նյու Յորքում է։ Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ «Շարունակելու ենք և այժմ դիտարկում ենք Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունները»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ ռուսաստանցի գործընկերների հետ պատրաստ են և արդեն իսկ քննարկում են Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր