00:00:00

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել

19:17, 26 մարտ 2018 Աշխարհ

Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Զոհերի վերջնական թիվը 64-ն է»,–լրագրողներին ասել է Պուչկովը։

«Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր