00:00:00

Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

17:27, 17 հուլիս 2019 Առողջություն

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. 1. Մինչ բարեփոխումները,  հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների համար, բացառությամբ    բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված  անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: Պետք է նշել նաև, որ նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր  միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը  էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով), այն էլ միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների,  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց,  ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,  բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,  ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և  մինչև 7 տարեկան երեխաների համար: 2. Ներկա բարեփոխումներից հետո հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների  համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: 3. Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (անդ թվում VARIAN սարքով)  պետական պատվերի շրջանակներում  ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես`  առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը  7 տարեկանից բարձացել  է մինչև  18: 4. Պետք է նշել նաև, որ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում  ընդգրկված  անձանց համար պետական պատվերով  անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝  մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով  բուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից  դարձել է 18800 ՀՀ դրամ: Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի  որակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր