00:00:00

Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել

18:53, 26 մարտ 2018 Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել չինական New Idea ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործարարները նախարարին հայտնել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։ Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։ Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում և ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր