00:00:00

Արմեն Սարգսյանը՝ Վահան Փափազյանի որդու հարսնաքավոր. Հարսանիքը՝ Սբ. Ղազար կղզում. «Հրապարակ»

13:24, 16 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը: Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների և Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են և միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան: Դավիթ Փափազյանի և Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում: Նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան միաբանության հայրերի հետ` նաև»,- մեր հարցին ի պատասխան՝ ասացին նախագահականից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր