00:00:00

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողացել «Եվրո 2019»-ի բացման խաղի տոմսեր գնել. ՀՖՖ պարզաբանումը

00:10, 16 հուլիս 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի Եվրո 2019-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ: Հենց այդ պատճառով էլ ընդունել է կոլեկտիվ հայտեր, նաև անվճար տոմսեր է բաժանել տարբեր կազմակերպությունների: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Երեկ՝ հուլիսի 14-ին, բացման խաղից առաջ ինչպես սոցցանցերում, այնպես էլ դրանից դուրս մարդիկ բարձրաձայնում էին, որ չեն կարողացել ձեռք բերել «Հանրապետականի» արևմտյան ու արևելյան տրիբունաների տոմսեր: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ ՀՖՖ-ն մեծ քանակությամբ անվճար տոմսեր է բաժանել: ՀՖՖ-ից նշել են, որ իրենք տոմսեր են տվել հայտ ներկայացրած կազմակերպություններին: Գումարած դրան անվճար տոմսեր են տրամադրել կարիքավոր խմբերին, ուսխորհուրդներին, երիտասարդներին, հաշմանդամների միոuթյուններին: Բացի այդ՝ անվճար տոմսեր են նվիրել տարբեր ակցիաների, մրցույթների շրջանակներում: Նշել են, որ ամեն դեպքում, տրամադրվել է այնքան տոմս, որ այն մարդիկ, ովքեր կորոշեն տոմս գնել, կարողանան անել դա: Դիտարկմանը, որ մի շարք դեպքերում մարդկանց տոմսարկղերում ասել են, որ տոմսեր չկան, սակայն մարզադաշտի արևելյան ու արևմտյան տրիբունաներում բացման խաղի ժամանակ ազատ տեղեր կային, ֆեդերացիայից չեն բացառել, որ կարող է վերը նշված խմբերի մարդիկ չեն գնացել խաղին: Չեն բացառել նաև, որ գուցե տոմս գնածներն էլ չեն գնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր