00:00:00

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային, ով իր հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել

19:38, 15 հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին հայտնում են կառավարությունից: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քրոջ հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն տառերով գլոբուս, գրիչ և գլխարկ:     https://www.youtube.com/watch?v=jdYLG9_KyC0&feature=youtu.be&fbclid=IwAR2_LepJo94MLI7uJ9ECJoE_esOrK5HE-PKFF8jjOROGxPVDRR5cwIjKIr0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր