00:00:00

Տուժածները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում

18:45, 15 հուլիս 2019

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: 2-ն էլ ունեն դրական տեղաշարժի միտում: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացին ևս տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է կայուն: «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով: Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 2 երեխան էլ տեղափոխվել են բաժանմունք: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն, մյուսինը` միջին ծանրության: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր