
Երևանի անագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Hayeli.am-ի հետ զրույցում նշել է՝ ըստ օդում կախված լուրերի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել, պարզապես այդ մասին դեռ հրապարակավ չի հայտարարել։
Այս տեղեկության իսկությունը պարզելու համար Irakanum.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Նա հերքեց վերոնշյալ տեղեկությունը։
«Այդ տեղեկությունն իրականության հետ բացարձակ առնչություն չունի։ Դա պարզապես բամբասանք է», - ընդգծեց Հակոբ Կարապետյանը։
Հարցին՝ իսկ քաղաքապետը մտադի՞ր է հրաժարական տալ, Կարապետյանը դարձյալ նշեց, որ նմանատիպ լուրերը և վարկածները չեն համապատասխանում իրականությանը։