00:00:00

Էնֆիաջյանի գրասենյակը երթևեկության կարգավորման խնդրով նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ

16:16, 15 հուլիս 2019

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առնվազն նվազեցման, երթևեկության կարգավորման նպատակով նախատեսում է ուսումնասիրել միջազգային փորձն ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս նպատակով Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ, խմբում ներգրավվելու համար հրավիրում է շահագրգիռ անձանց: Այս մասին հայտնեցին Էնֆիաջյանի գրասենյակից: «Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները՝ ակնհայտ է դառնում, որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար: Վստահ ենք, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար»,-ասված է հաղորդագրությունում: Գրասենյակը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար (հեռախոսահամար՝ 011- 513-690, էլ. հասցե՝ [email protected] ): Հետգրությամբ ներկայացրել են նաև  վիճակագրական որոշ տվյալներ: Մասնավորապես, 2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 ճանապարհատրանսպորտային պատահար՝ արդյունքում 114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019 թ. առաջին հինգ ամիսներին՝ 1663 պատահար, որից 122 զոհ և 2413 վիրավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր