00:00:00

Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում. ՄԻՊ՝ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մասին

14:41, 15 հուլիս 2019

Դատարաններն արգելափակելու մասին վարչապետի կոչից հետո ես անմիջապես հայտարարությամբ հանդես եկա։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, հավելելով, որ որ ծանոթ է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Նա հիշեցրեց, որ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից հետո ինքը հանդես է եկել  կոշտ եւ տեղին արձագանքով։ «Կարծում եմ, որ իմ արձագանքը ճիշտ էր և տեղին: Իմ արձագանքը վերաբերում էր մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր կոչեր էին անում գնալ ու արգելափակել դատարանների մուտքերը: Սա անթույլատրելի է: Յուրաքանյուր հանրային պաշտոն զվաղեցնող մարդ ունի կոնկրետ կարգավիճակ, ինչը պետք է պահպանվի»: Թաթոյանը կարևորեց նաև դատարանների անկախության պահպանումը: Թաթոյանը նաեւ նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը նաեւ անդրադարձել է խորհրդարանին։ ՄԻՊ-ի խոսքերով, իշխող խմբակցության ցանկացած ներկայացուցիչ պետք է նկատի ունենա, որ իր կողմից արած ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպությունը կարող է ընկալել որպես կառավարության թաքնված  դիրքորոշում. «Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում, թե իրավասության, թե կարգավիճակների առումով»: Ըստ Թաթոյանի, Վենետիկի հանձնաժողովը խոսում է տոտալ վեթինգից հրաժարվելուց, բայց այդ հարցի հասցեատերը կառավարությունն է. «Ինչ էլ լինի, մենք պետք է, ցանկացած հարց մենք պետք է դիտարկենք գործող սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, եւ իրավունք չունենք թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետեւ դա կարող է նաեւ դատական իշխանության դեպքում կարող են բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր