00:00:00

Հայաստանի առողջապահական համակարգը կոլապսի տանող անձն աչքի է ընկնում «գործ տալու» նուրբ ու անթաքույց հմտություններով

14:17, 15 հուլիս 2019

Բաց նամակ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Egor Karapetyan Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օրինախախտ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, վարչապետ թե բժիշկ, նախարար թե հավաքարար։ Մեր առաջնորդներն իրենց ապրելակերպով, վարվեցողությամբ, խոսելաձևով պետք է լինեն օրինակ հանրության համար։ Իսկ ի՞նչի օրինակ է հանդիսանում օրինազանց նախարարը։ Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ իր մեքենայի ռեգիստրատորից, որին կից կատարել է գրառում (կցվում է)։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2534884666550393/?epa=SEARCH_BOX Տեսանյութում հստակ երևում է, որ Արսեն Թորոսյանը կոպիտ կերպով խախտում է երթևեկության կանոները` մի քանի անգամ առաջ անցնելով` ստեղծելով վթարային իրավիճակներ։ Պատճառաբանումը, որ օրինախախտումներն իրականացվել են բացառապես ոստիկանությանը տեղյակ պահելու ու մի քանի վարորդի տուգանային հրապարակ տանելու նկատառումներով, արժանի են բացասական գնահատականի։ Ոստիկանությանը ցանկացած իրավիճակի մասին կարելի է տեղեկացնել 1-02 հեռախոսահամարով` առանց որևէ օրինախախտման։ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի ուշադրությունն են հրավիրում Արսեն Թորոսյանի կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման վրա. երթևեկ հանդիպակաց ուղղությամբ` վթարային իրավիճակներ ստեղծելով։ Հորդորում եմ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը օրենքի ողջ խստությամբ տուգանել Արսեն Թորոսյանին և նրան զրկել վարորդական իրավունքից, այն հիմքով, որ նա առանց հատուկ լուսաձայնային ազդանշանի մեքենայով իրականարել է ճանապարհային երթևեկության կոպտագույն և բազմակի խախտումներ։ Հ.Գ. Երբեմն համաձայնվում եմ պաշտոնյաների այն հայտարությունների հետ, որ «բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։ Հ.Հ.Գ. Հայաստանի առողջապահական համակարգը կոլապսի տանող անձն աչքի է ընկնում «գործ տալու» նուրբ ու անթաքույց հմտություններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր