00:00:00

Եթե մինչև չորեքշաբթի էդ հայտարարությունը չարվի ես կգամ ձեր հետ կկանգնեմ ստեղ. Ս. Միքայելյանի այցից հետո ճանապարհը բացվեց

14:03, 15 հուլիս 2019

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը եկավ Երեւան-Սեւան ճանապարհին բողոքի ակցիա իրականացնողների մոտ: Նշենք, որ Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ: Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: «Սա համարում ենք նախազգուշացում, եթե մինչեւ չորեքշաբթի էդ ձեր պահանջը չկատարվի, էդ հայտարարությունը չարվի ես կգամ ձեր հետ կկանգնեմ ստեղ»,- դիմելով ակցիայի մասնակիցներին ասաց Սասուն Միքայելյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Շրջակա միջավայրի եւ Առողջապահության նախարարներին, ինչին Միքայելյանն արձագանքեց. «Նախարաներն եկան ստե ի՞նչ պիտի ասեն»: Ակցիայի մասնակիցների մոտ է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Միքայելյանը խոստացավ, որ հարցին լուծում կտրվի, ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին բացել ճանապարհը՝ մինչեւ չորեքշաբթի: Միքայելյանը նշեց, որ այդ ճանապարհով լագեր է գնում եւ Սեւանում լողալու է: Լրատվամիջոցները Միքայելյանից հետաքրքրվեցին, կառավարության անդամները չորեքշաբթի կհայտարարե՞ն արդյոք, որ Սեւանը մաքուր է, Միքայելյանը պատասխանեց. «Կամ պիտի հայտարարեն, կամ ես էլ կգնամ ժողովրդի հետ ակցիա կանեմ: Մարդիկ մի կտոր հացի փող են առնում սրա համար: Ամեն տարի սենց մի բան ասում են: Եթե թունավոր է ցրտերն ինչի՞ չեն սարքում»: armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր