00:00:00

Լեհաստանը ռուսական գազին փոխարինող է գտել

17:00, 26 մարտ 2018 Աշխարհ

Լեհաստանը մտադիր է հրաժարվել ռուսական գազի ներմուծումից, իսկ գազի պակասող ծավալները համալրել Նորվեգիայից և ԱՄՆ-ից գազի մատակարարումների հաշվին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վլոդզիմեժ Մարչինյակը։ «Մենք ցանկանում ենք Նորվեգիայից բնական գազ գնել Մերձբալթիկայի միջոցով։ Դա մեր ուղղություններից մեկն է։ Երկրորդը հեղուկ գազի ներմուծումն է, և այն կարելի է գնել տարբեր մատակարարներից»,-դիվանագետի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Մարչինյակը նշել է, որ ներկայում ընթանում է Նորվեգիայից գազատարի կառուցումը։ Եթե Վարշավային հարմար չլինի ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ գազի արժեքը, երկիրը պակասող ծավալներն այլ մատակարարներից կգնի։ Դեսպանն ընդգծել է, որ տվյալ քայլը Վարշավային թույլ կտա ռուսական գազից կախված չլինել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր