00:00:00

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը ջանում է, որ կառավարությունում «մարդ չվատանա». նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով

13:10, 13 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։ Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»: Ի դեպ, «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաեւ «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը: «Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին եւս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթեւոսյանի տան մատույցներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր