00:00:00

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի մտախոհ դարձել. «Իրատես»

13:49, 12 հուլիս 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։ «Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցնում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի: «Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարևոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։ Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա և այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երևի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր