00:00:00

Пративно. Ինչպես է անցել Դատավորների ընդհանուր ժողովը. «Ժողովուրդ»

13:34, 12 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիստը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն: Ինչևէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, և նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները: Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր