00:00:00

Տեղակալից պետ՝ 3 ամսում. Ով է Շենգավիթի հարկայինի պետի հովանավորը. «Ժամանակ»

13:20, 12 հուլիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ։ Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենը այս տարվա մարտին, և փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ։ Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։ Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան։ Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր