00:00:00

«Փաստ». Իշխանության ներսում խորքային խնդիրներ կան. «ոչփաշինյանական» թեւը բացահայտ քայլ արեց

13:48, 11 հուլիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետ նաեւ քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը եւ կից ներկայացված օրենքների փաթեթը: Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը: Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչփաշինյանական» թեւի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին եւ բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին: Այս հանգամանքն առաջացրեց Էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա՞, թե՞ ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը: Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միեւնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր