00:00:00

ՊՆ-ին ցանկ է փոխանցվել. Սերժ Սարգսյանը ես «կհրավիրվի» քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»

13:32, 10 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ: Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, «ժուչոկներից» հեռու մի վայր: Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ: Մեր տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջինների թվում է: Ի դեպ, քննարկվել է, որ հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաև Արցախը. կհրավիրվեն պատկան մարմինների ներկայացուցիչներ` ավելի հասկանալի և պարզ տեղեկատվություն ունենալու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր