00:00:00

«Մեզնից կախվածն անելու ենք, որ Քոչարյանի հետապնդումը դադարեցվի». Սերժ Սարգսյանի մեսիջները՝ ՀՀԿ-ին. «Հրապարակ»

13:08, 10 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլև երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։ «Եթե այդպես եք ուզում` այո, շատ վաղ։ Ինչ է` պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում ու կայքերում, քան մեր այդ այցը։ Անգամ Գալուստ Գրիգորիչն էր այդ օրը պահանջված, ներկաներս մի գլուխ իրար հարցնում էինք` որ էսքան շատ էինք, ինչի՞ 4 հազար ձայն չհերիքեց պառլամենտ մտնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական զրուցակիցը: Սերժ Սարգսյանը մինչ Բադեն-Բադեն մեկնելը, փաստորեն, հավաք է արել ու 2 մեսիջ-կենաց հղել իր թիմին, մեկը՝ Արցախի, մյուսը` Ռոբերտ Քոչարյանի մասով։ «Արցախի հարցով ասաց` մաքսիմալ աչալուրջ և զգոն լինենք, Քոչարյանի մասով ասաց, որ աջակցելու ենք, անելու ենք մեզնից կախվածը, որ հետապնդումը դադարեցվի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր