00:00:00

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Առողջ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին

22:54, 09 հուլիս 2019 Առողջություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Առողջ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին` քննարկելու համատեղ ստորագրված հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել որակյալ և մատչելի առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի և Արցախի բնակիչների համար: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կազմակերպության անդամները ներկայացրել են ծրագիրը, որը կստանձնի և կընտրի առողջապահության ոլորտի դինամիկ մասնագետներ, որոնք 2 տարի ժամկետով կմեկնեն այնպիսի համայնքներ, որտեղ առողջապահական ծառայությունները մատչելի չեն և բնակիչներին տրամադրեն որակյալ բժշկական սպասարկում: Առողջապահության նախարարության աջակցությամբ` փորձարարական ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզում: Կազմակերպության համահիմնադիրները նշել են, որ առողջապահության նախարարության աջակցությունը կնպաստի Լոռու գյուղերի ընտանեկան բժիշկների և բուժքույրերի թափուր աշխատատեղերի վերաբերյալ ընթացիկ և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հարցում: Նախարար Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրականացմանը և հույս հայտնել համագործակցությունը կլինի շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր