00:00:00

Արցախի ԱԱԾ հայտարարությունը ուղղված է Սամվել Բաբայանի՞ն. «Ժողովուրդ»

13:52, 09 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին և անհատներին: Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Արցախի ներսում նաև այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաև այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, և հենց վերը նշված պատճառներից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա՝ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր