00:00:00

Պորոշենկոն հայտարարել է Սավչենկոյի եւ Սաակաշվիլիի «դիմակազերծման» մասին

19:54, 25 մարտ 2018 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ գաղտնի ծառայությունների կողմից դիմակազերծումը եւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի եւ Նադեժդա Սավչենկոյի մեղադրանքը արժանի են «հատուկ ծառայությունների ապագա աշխատակիցների համար դասագրքերի էջերին հայտնվելուն»: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործունեության 26-ամյակի կապակցությամբ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: «Վերջին երկու ամիսների ընթացքում Անվտանգության ծառայությունը երկու լայնամասշտաբ օպերացիա է իրականացրել, որոնք արժանի են հատուկ ծառայությունների ապագա աշխատակիցների համար դասագրքերում տեղ գտնելուն: Նախ, փայլուն կերպով մերկացվեց եւ օրինական կերպով փաստաթղթավորվեց Վերին ռադայի ներքո «բողոքի ճամբարի» կապը Ռուսաստանի Դաշնությունում մալոռուսական քաղաքական միգրացիայի հետ, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հովանու տակ է գտնվում...Համոզիչ ապացույցներ են ձեռք բերվել եւ փակվել է Դնեպրի եւ Մոսկվա գետի միջեւ ֆինանսական երակը, որի միջոցով էլ նրանք տեղափոխում էին այդ 30 արծաթը», - ասել է նախագահը: Նա հավելել է, որ ավելի կարեւոր է «թշնամու բույնի փայլուն դիմակազերծումը, որը բազմաթիվ զոհերով լայնածավալ հարձակումներ էր նախապատրաստում»: «Նրանք, իրենց ձեւակերպմամբ, «կառավարվող քաոսի տեսություն» էին մշակում՝ Ռուսաստանի շահերից բխող պետական հեղաշրջում Ուկրաինայում», - նշել է Պորոշենկոն: Նրա խոսքով` Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատանքի նման արդյունքները հնարավոր են դարձել համակարգային փոփոխությունների շնորհիվ, որոնք ամրապնդում են Ծառայության՝ քաղաքացիների եւ պետության շահերն արտաքին եւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու կարողությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր