00:00:00

Գլենդելում երկու հայերի են ձերբակալել

17:11, 25 մարտ 2018 Աշխարհ

Գլենդելում երկու հայերի են ձերբակալել՝ արգելված դեղամիջոցների վաճառքի համար։ Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, ահազանգ է ստացվել, երկու անձինք մտադիր են թմրանյութեր վաճառել։ Իրավապահները հետևել են Ջոֆրի Դավթյանին և Բորիս Մխիթարյանին Օրանջ շրջանում և գործարքի ժամանակ ձերբակալել երեք կասկածյալներին։ Առգրավվել է 400 դոլար կանխիկ գումար և Alprazolam դեղամիջոցի 100 շիշ։ Ոստիկանները նաև խուզարկել են Դավթյանի ավտոտնակը, որտեղ պատի մեջ թաքստոց են հայտնաբերել։ Թաքստոցում օպիումային հիմքով թմրանյութեր են հայտնաբերել, կանխիկ գումար և Alprazolam-ի մեծ քանակություն։ Մխիթարյանին և Դավթյանին տեղափոխել են Գլենդելի քաղաքային բանտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր