00:00:00

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վթարից տուժածների մասին

02:32, 07 հուլիս 2019 Առողջություն

«Արարատի» ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ 4-ն արդեն դուրս են գրվել տվյալ ԲԿ-ից: Նրա խոսքով՝ տուժածներից մեկը ներկայումս գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբուժական բաժանմունքում, մեկ երեխա գտնվում է «Սուրբ Աստվածխամայր» ԲԿ-ում՝ ձեռքի կոտրվածքով, 4 հիվանդ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ։ «Բուն այրվածքային խնդիրն այնքան ծանր չէ, որքան մնացած խնդիրները, այսինքն՝ քրոնիկ հիվանդանություններ, կոտրավածքներ»,-մանրամասնեց Թորոսյանը: Կենտրոնում գտնվող 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուսինը՝ ծանր, երրորդինը՝ մինջին ծանրության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր