00:00:00

Գեորգի Օկոեւը հերքել է լուրերը, թե «Գարդասիլն» անպտղություն է առաջացնում

00:57, 07 հուլիս 2019 Առողջություն

Mew.news.am-ը գրում է. Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումն անհրաժեշտություն է։ Նման կարծիքի կողմնակիցն է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը։ Մասնագետը նշում է, որ հայտարարությունները, թե ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն անպտղություն է առաջացնում, միանգամայն անհիմն են։ «Բազմաթիվ հետազոտություններից ոչ մեկում՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումից անպտղության առաջացման ռիսկի հետ կապված, ոչ մի տվյալ չկա»,- ընդգծել է նա։ Օկոեւը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել լուրջ հետազոտությունների տվյալներին, որոնք հրապարակվում են հեղինակավոր գիտական ամսագրերում։ «Ոչ ճիշտ տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ կարող է միայն վնաս հասցնել»,- ասել է պրոֆեսորը։ Փորձագետը տեղեկացրել է, որ որոշ լայնածավալ հետազոտություններ  ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մասին ընդգրկել են 200 հազար կանանց, բայց դրանց արդյունքներով վերարտադրողական գործառույթների խախտումներ չեն հայտնաբերվել։ Նույնը կարելի է ասել այն հետազոտությունների մասին, որոնցում ներգրավված են եղել թույլ սեռի մինչեւ 45 տարեկան ներկայացուցիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր