00:00:00

Ինչ ունեցվածք ունի Սերժ Սարգսյանի մտերիմ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրենի դատավոր դուստրը. ՀԺ

13:46, 06 հուլիս 2019 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց շուրջ 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 բնակարան և 3 հասարակական նշանակության շինություն: Հարությունյանը հայտարարգրել է նաև 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի: Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 27 մլն 900 հազար դրամի չափով բաժնետոմս և 50 հազար դրամի չափով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 62 մլն դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: 2015-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2014-ի տարեկան հայտարարագիրը: Այդ շրջանում նրա դրամական միջոցները նույնչափ են մնացել: 2014-ի ընթացքում դատավորն ունեցել է 16 մլն 272 հազար 741 դրամի չափով և 37 հազար դոլարի չափով եկամուտ, որից 5 մլն 41 հազար 741 դրամը գոյացել է աշխատավարձից, 1 մլն 431 հազար դրամը և 4 մլն 800 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 37 հազար դոլարը և 5 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից: 2016-ի փետրվարի 10-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2015-ի տարեկան հայտարարագիրը: 2015-ին Հարությունյանը ձեռք է բերել 2 ավտոտնակ՝ յուրաքանչյուրը 1 մլն 200 հազար դրամով: Նրա դրամական միջոցները տարեսկզբում եղել են այնքան, որքան պաշտոնը ստանձնելիս, իսկ տարեվերջում փոքրիկ փոփոխության է ենթարկվել՝ դառնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: 2015-ին Հարությունյանն ունեցել է 6 մլն 241 հազար 395 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: 2017 թվականի փետրվարի 15-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը: 2016-ին դատավորը ձեռք է բերել 145 հազար դոլար արժողությամբ բնակարան, սակայն նրա դրամական միջոցները որևէ փոփոխության տարեսկզբում և տարեվերջում չեն ենթարկվել՝ մնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: 2016-ին Հարությունյանն ունեցել է 34 մլն 353 հազար 806 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 447 հազար 806 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 740 հազար դրամը և 23 մլն 166 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից: 2018-ի մարտի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը: 2017-ին դատավորը ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա 31 մլն 941 հազար 660 դրամով, փոխարենը վաճառել է իր «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենան՝ 2 մլն դրամով: Տարեսկզբում նրա ունեցած 59 մլն 600 հազար դրամը, 350 հազար դոլարը և 200 հազար եվրոն նվազել է, դառնալով 27 մլն 658 հազար 340 դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: 2017-ին Հարությունյանն ունեցել է 61 մլն 766 հազար 768 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 528 հազար 548 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 273 հազար 20 դրամը և 50 մլն 965 հազար 200 դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից: 2019 թվականի մայիսի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ի տարեսկզբում նրա ունեցած 27 մլն 658 հազար 340 դրամը, 350 հազար դոլարը և 200 հազար եվրոն տարեվերջում փոփոխության չեն ենթարկվել: 2018-ին Հարությունյանն ունեցել է 55 մլն 582 հազար 390 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 563 հազար 390 դրամը գոյացել է աշխատավարձից, 10 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 34 մլն 749 հազար դրամը և 4 մլն 270 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից: Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր