00:00:00

Մանրամասներ Արագածոտնի նախկին մարզպետին հարուցված մեղադրանքից․ «Ժողովուրդ»

13:52, 05 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանի առաջ է կանգնել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետևանքով էական վնաս է հասցրել պետությանը: Այս արարքի համար նախաքննական մարմինը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը շահերին հակառակ օգտագործելը») և ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի («Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը») հատկանիշներով: Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` եթե դատարանը նրան առավելագույն պատիժ սահմանի, ապա Սահակյանը ազատազրկման կդատապարտվի 7 տարի ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր