00:00:00

Ծխախոտը թանկացել է․ «Ժողովուրդ»

11:10, 05 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգա­րետը 350 դրամից թանկացել է՝ դառնա­լով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը, եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառ­նալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր