00:00:00

Մինչեւ 18 տարեկանների անվճար բուժօգնության ծրագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից. Արսեն Թորոսյան

04:10, 05 հուլիս 2019 Առողջություն

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/531130704360773/?epa=SEARCH_BOX   Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:
«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:
Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչեվ 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում:
Հիշեցնեմ, որ հիվանդնոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր նախարարության հետ»,-ասեց նախարարը:
Թորոսյանը նաեւ նշեց, որ ավելացվել  է  նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկը առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների համար:
Կարեւոր է, որ ժամկետային զինծառայություն անցնող տղաների ծնողները եւս կարող են օգտվել այս ծառայություններից, զինվորների ծնողների համար բուժօգնությունը բարձր մակարդակով եւ անվճար իրականացվելու է:
Արսեն Թորոսյանը նաեւ մի շարք այլ մանրամասներ հայտնեց եւ հորդորեց պահպանել սեփական առողջությունը:«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:
Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչեվ 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում: Հիշեցնեմ, որ հիվանդնոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր նախարարության հետ»,-ասեց նախարարը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր