00:00:00

«Մասիվցի Անդիկն» ու Զապը ընկերներ են եղել․ ի՞նչ են բացահայտելու իրավապահները

18:18, 04 հուլիս 2019 Իրավական

Նոր Նորքում «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում և քրեական աշխարհում։ Բանն այն է, որ վերջին տասը տարում ՀՀ–ում «օրենքով գող» չէր սպանվել։ Վերջին անգամ Հայաստանում «օրենքով գող» էր սպանվել 2009թ. հունիսի 19–ին։ Խոսքը «Մարսո» մականունով հայտնի «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի մասին է։ Նա սպանվել է Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց՝ դիմահար կրակոցով։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Վեդի քաղաքի բնակիչ Պերճիկ Շաբոյանը՝ «Մարսոյի» հետ անձնական հարցերի պատճառով։ Եվ ահա, այս դեպքից 10 տարի անց Երևանում սպանվեց ոչ պակաս հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ նույն ինքը Անդո Խրոմոյը (Կաղ Անդո)։ Քրեական աշխարհում Անդրանիկ Հարությունյանը՝ Անդիկը վերջինիս շրջապատի բնորոշմամբ «խառը թեմաների» մեջ չի եղել։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Անդիկը որոշ տարաձայնություններ է ունեցել Զապ մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ իրականությանը չի համապատասխանում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Անդրանիկ Հարությունյանը՝ Անդիկը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Զապի հետ, եւ վերջինս եւս հանկարծակի է եկել տեղի ունեցածից։ Միաժամանակ մեզ հասած տեղեկություններով իրավապահները կարճ ժամանակում կբացահայտեն տեղի ունեցած սպանությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր