00:00:00

Քաղաքացիները փորձել են ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափի գումար շորթել՝ շանտաժի ենթարկելով նրան, ԱԱԾ-ն կանխել է

02:54, 04 հուլիս 2019 Իրավական

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ՝ շորթում կատարելու հատկանիշներով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն, նախնական համաձայնության գալով, փորձել են հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափի գումար շորթել՝ շանտաժի ենթարկելով նրան: Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր