00:00:00

Եվս 20 երկիր, հնարավոր է, արտաքսի ռուս դիվանագետներին

23:57, 24 մարտ 2018 Աշխարհ

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական սկանդալը շարունակվում է: Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մոտ 2 տասնյակ եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ: Դրանք կարող են լինել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Նախօրեին հաղորդվել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր