00:00:00

«Իմ քայլի» հետքայլը. Աննա Մարգարյանի ուղիղ-շիտակ պատասխանները անակնկալի էին բերել թիմին. «Հրապարակ»

13:25, 03 հուլիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։ Նա համալսարանում բավականին հարգված, քաղաքականությունից անչափ հեռու գիտնական է, որը լուրջ ծրագրեր է իրականացնում դրսի հետ։ Մերոնք մտածել էին, որ նա շատ հարմար է. նման խիստ ինտելիգենտ թեկնածու է Գրիգոր Բեքմեզյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին է, Վիգեն Քոչարյանը մասամբ օդիոզ համբավ ունի։ Աննա Մարգարյանը՝ որպես գիտնական, խիստ ընդունելի էր, սակայն նրան ուղղված հենց առաջին հարցերի պատասխաններն անակնկալի էին բերել թիմին` ուղիղ-շիտակ, առանց կոնյունկտուրայի, իսկ դատարանները փակելու առումով նրա հնչեցրած մտքերը, սեյսմիկ, փլվող շենքերի հետ համեմատությունը դարձան փափուկ ետքայլ անելու լրջագույն պատճառ. որոշվել էր ապահովել որոշակի ձայներ, սակայն թեկնածուն չպետք է անցնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր