00:00:00

Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ոչ մեր կուսակիցն է, ոչ մեր «հորքուրի գանձն» է. «Իմ քայլի» պատգամավոր․ «Ժողովուրդ»

12:55, 03 հուլիս 2019 Մամուլ

<<Ժողովուրդ>> օրաթերթի տեղեկություններով՝ Աժ Իմ քայլը խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյան տապալումը: 

Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: Պատգամավոր էդգար Առաքելյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատա­րում ունեցավ Լուսավոր Հայաստան խմբակցությունը.
Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնա­ծուին մերժել ենք, ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար՝ աբառոտկա ֆռալ, սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է: 

Ապա հավելեց. Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ոչ մեր հորքուրի գանձ է...: Ահա այսպիսի հորքուրի գանձի մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարո­ղացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր