00:00:00

Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել յուրացնելու հատկանիշով

21:54, 02 հուլիս 2019 Իրավական

 ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տնօրենը, զբաղեցնելով «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը, 2014-ի հուլիսի 15-ին Ալվարդ Ղ.-ին աշխատանքի է ընդունել նշված դպրոցում՝ որպես հավաքարար, ապա  2015-ի մայիսի 25-ին ազատել է աշխատանքից:  Այնուհետև Նարինե Մ.-ն  2016-ի հունվարի 8-ին Ալվարդ Ղ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հավաքարար,  2016 -ի  հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 23-ը նաև դպրոցի դռնապանի պարտականություններն է հանձնարարել նրան և ազատել աշխատանքից, մինչդեռ, Ա.Ղայթանջյանն աշխատանքի չի հաճախել: Բացի այդ, Նարինե Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հասմիկ Թ-ին աշխատանքի է ընդունել դպրոցում՝ որպես հնոցապան, ապա 21.03.2017 թվականի մարտի 21-ին: Այնուհետև Նարինե Մ.-ն 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հասմիկ Թ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հնոցապան և ազատել աշխատանքից  2018 թվականի մարտի 13-ին, մինչդեռ, Հասմիկ Թ.-ն ևս աշխատանքի չի հաճախել: Արդյունքում Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի անուններով այդ ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 465 հազար 893 ՀՀ դրամ գումար, որը, պաշտոնեական դիրքն օգտագործվելով, յուրացրել է: Վերոգրյալից զատ, Նարինե Մ-ն հիշյալ անձանց՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում անձնական այլ դրդումներով կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ 2016-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր