00:00:00

Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը․ Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի

20:36, 02 հուլիս 2019 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց բավարարել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը եւ առողջական այդ խնդիրները ներառված են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։ Այսօր ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնել կամ գրավ կիրառել։ Դատախազն ի պատասխան նշել էր, որ այսօրվա դրությամբ Մանվել Գրիգորյանը գտնվում է իրենց նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում , հետեւաբար եթե դատարանը որոշի խափանման միջոց կալանքը  վերացնի, միեւնույն է գտնվելու հիվանդանոցում, իսկ պաշտպանական կողմի այն պնդումներին, թե հոգեթերապեւտի ծառայություններից կօգտվի առանց 3-րդ անձի, դատախազի պնդմամբ՝ պաշտպանական կողմը որեւէ փաստական հանգամանք չնշեց, որ հոգեթերապեւտի հետ այդ խոսակցությունը լինի բացառապես 2-ի ներկայությամբ։ Դատախազը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված պաշտպանների հայտարարություններին ի պատասխան ասաց, որ տվյալ մասնագիտական հարցերին կարող է պատասխան տալ միայն միջգերատեսչական բժշկական հանձնաժողովն՝ օգտագործելով այն բժշկական տվյալները, որոնք հիմա բարձրաձայնվում են պաշտպանների կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր