00:00:00

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը

16:18, 02 հուլիս 2019 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ: Այսօրվա նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Բաղդասարյանը թվեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Դատական նիստը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր