00:00:00

Որոշում է կայացվել. 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե. «Փաստ»

13:50, 02 հուլիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության եւ վեթինգի խնդիրները կարգավորելու եւ օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների ողջ շրջանակը: Փոփոխությունների իմաստն այն է, որ իշխանությունների համար ռիսկային համարվող իրավակարգավորումները, որոնք պահանջում են սահմանադրական կանոնակարգում, միանգամից հստակեցվեն: Թերթին դեռեւս չհաջողվեց պարզել՝ այս փոփոխությունները կանդրադառնա՞ն կառավարման համակարգին, այն է՝ անցում կկատարվի՞ նախագահական համակարգին, թե՞ ոչ, թեպետ դրա մասին արդեն իսկ ակտիվորեն բարձրաձայնվում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր