00:00:00

Որտեղ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

13:40, 02 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում: Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականների այս պահվածքը կապված է այն լուրերի հետ, թե նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին իրենք են վերադառնալու: Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթը օգտագերծել նրան մի լավ հաճոյանալու համար: Թերեւս հիշենք ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինելու»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր