00:00:00

Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները

01:23, 02 հուլիս 2019 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 1-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր