00:00:00

Թրամփը խոստովանել է, որ բռնապետերի հետ ավելի լավ է լեզու գտնում, քան լրագրողների

22:12, 01 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ շփման ընթացքում խոստովանել է, որ ցանկացածի՝ նույնիսկ բռնապետերի հետ շատ ավելի լավ է ընդհանուր լեզու գտնում, քան լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան նախագահից հետաքրքրվել է, թե նա ինչ կարող է ասել գագաթնաժողովի շրջանակում որոշ բռնապետերի հետ մտերմիկ շփման առնչությամբ, Թրամփը պատասխանել է. «Ես ընդհանուր լեզու եմ գտնում բոլորի հետ՝ ձեզնից բացի: Ես ընդհանուր լեզում եմ գտնում Սի Ձինփինի (Չինաստանի ղեկավար- tert.am), նախագահ Պուտինի (ՌԴ նախագահ-tert.am), Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամադ բին Սալմանի հետ»: Հատկանշական է, որ անցած կիրակի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր ու Կիմ Չեն Ընի միջև փոխըմբռնում կա: «Կարծում եմ՝ նա հասկանում է ինձ, ես էլ՝ նրան: Երբեմն դա կարող է շատ լավ բաների հանգեցնել»,-ասել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր