00:00:00

Արծվիկ Մինասյանը   1 մլն 834 հազար դրամ վարկ է վերցրել

17:31, 24 մարտ 2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Հիշեցնենք, որ դրանք հանձնաժողով ներկայացնելու համար պաշտոնյաները մինչև մարտի վերջ ժամանակ ունեն: Irakanum.am-ը ներկայացնում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եկակումտները: Մինասյանը  նախորդ տարի 1 մլն 834 հազար դրամ վարկ է վերցրել: Նախարարը հայտարարագրել է երկու աշխատավարձ՝ 8 մլն 984 հազար դրամ և 999 հազար դրամ: Արծվիկ Մինասյանի դրամական միջոցները 2017-ի սկզբին կազմել են 4 մլն 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 650 հազար դրամ:Բնապահպանության նախարարը ևս տարեկան հայտարարագրում չի ներկայացրել շարժական և անշարժ գույքի մասին տեղեկատվություն, իսկ պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ավելի վաղ նա ներկայացրել էր մեկ բնակարան և մեկ հողամաս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր