00:00:00

Այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն․ «Հրապարակ»

13:22, 25 հունիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով ԲԴԽ-ինը տարավ։ Որոշ տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, ու ՍԴ-ն համալրվի իշխանության նախընտրած դատավորներով։ Բանն այն է, որ իրավական տիրույթում հնարավոր չէ հասնել ՍԴ լուծարման կամ ազատվել հին անդամներից, եթե նրանք դիմում չգրեն։ Դա է պատճառը, որ իշխանությունը նրանց դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ։ Ի դեպ, հայտնի է, որ դատավորների վեթինգն իրականացնելու են ԲԴԽ-ն եւ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր